Այս շաբաթ Բոսնիա եւ Հերցեգովինան ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին կարող է կարեւոր քայլ կատարել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները, սպասվում է, որ պետք է ակտիվացնեն անդամակցության հարցով գործողությունների Բոսնիական պլանը՝ բարեփոխումների գործընթացը, որը երկիրը պատրաստում է անդամակցության։ 

Սթոլթենբերգը նշել է, որ ԱԳ նախարարները ազդարարում են, որ պատրաստ են ընդունել Բոսնիա եւ Հերցեգովինայի առաջին տարեկան ազգային ծրագիրը․ «Մնացածը կախված է Բոսնիա եւ Հերցեգովինայից ու նրանից, թե ինչպես նա կօգտագործի այդ հնարավոորւթյունը»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։