Կան ուժեր, որոնք նախկինում աջակցում էին նախկին իշխանություններին, հիմա էլ փորձում են հարմարվել եւ կոմֆորտի զոնա գտնել նոր իշխանությունների մոտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:

«Այդպես չի լինում եւ հասարակությունը լավ տարբերակում է: Դրա համար եմ ցանկանում, որ լինի բովանդակային բանավեճ, որ երեւա, թե ով ինչ է առաջարկում:

Մենք մյուսների պես չենք ասելու՝ մենք քիչ պատգամավոր ունենք եւ մեր խոստումները չենք կարողանում կատարել: Օրինակ, ներդրումներ չենք բերում, աշխատավարձեր չենք բարձրացնում: Մենք հասնելու ենք այդ խնդիրների լուծմանը»,-հայտարարեց նա:

Քոքոբելյանը նշեց, որ իրենք կողմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ այնտեղ վարչապետի եւ նախագահի լիազորությունների բալանսավորման խնդիր կա. «Այդ Սահմանադրությունը փաթաթել են մեր վզին: ՀՀ Սահմանադրությունը եզակի է նրանով, որ ըստ մեր Սահմանադրության Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր չկա, ու լիքը անհեթեթություններ կան Սահմանադրությունում: Մեր Սահմանադրությունը չի բալանսավորում իշխանության թեւերը»,-ասաց նա: