Marriott ամերիկյան հյուրանոցային ցանցը պատրաստ է փոխհատուցել կիբեռգրոհի զոհ դարձած իր հաճախորդների անձնագրերի փոփոխման արժեքը՝ տեղեկացնում է MarketWatch-ը։

«Մենք սկսում ենք աշխատել մեր հյուրերի հետ, ովքեր կարծում են, որ խարդախության զոհ են դարձել, իրենց անձնագրերը ներգրավվել են այդ դեպքի մեջ։ Եթե մենք հստակեցնենք, որ դա այդպես է, ընկերությունը կփոխհատուցի նոր անձնագիր ստանալու հետ կապված ծախսերը»,- գրում է կայքը։

Նոյեմբերի 30-ին Marriott-ը հայտնել էր իր դուստր-ձեռնարկություն Starwood-ի վրա կատարված կիբեռհարձակման մասին, որի հետեւանքով հաքերները կարող էին օգտվել ընկերության 500 մլն հաճախորդների տվյալներից։