Մեր հասարակությանը հետաքրքրում է, թե ինչու է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:

«Այո հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի, բայց մենք պետք է հավասարը հավասարի պես պահանջենք ու տեր լինենք մեր իրավունքներին: Չի կարելի անընդհատ ժողովրդին վախեցնել Ռուսաստանով: Հայաստանում չլուծվող հարց չկա»,-ընդգծեց նա:

Քոքոբելյանի խոսքով, արտաքին քաղաքականության ոլորտում իրենց դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են մյուս բոլոր ուժերի, այդ թվում իշխանության մոտեցումներից. «Իշխանություններին հրավիրում եմ բանավեճի արտաքին քաղաքական ու տնտեսական հարցերի շուրջ: Մյուսներին չեմ հրավիրում, որովհետեւ նրանց մոտեցումները նույնն են, ինչ իշխանությանը: Գաղափարապես տարբերվող մոտեցումը միայն մերն է: Մենք միակ գաղափարական ընդդիմությունն ենք իշխանությանը»: