Իսպանիայի Սահմանադրության բարեփոխումը պետք է ներառի թագավորի անձեռնմխելիության վերացում, հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սանչեսը պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե հնացել է արդյոք Սահմանադսրությունը թագավորի անձեռնմխելիության տեսանկյունից, ասել է՝ «անկասկած»: Իսկ հարցին՝ կհաներ արդյոք նա այդ առավելությունը, պատասխանել ՝ «Վստահ եմ, որ պետության ղեկավարը, նույնպես»:
Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն, թագավորի անձը անձեռնմխելի է եւ նա ենթակա չէ պատասխանատվության:
Ընդ որում Սանչեսը խոստովանել է, որ ներկայումս հնարավոր չէ Սահմանադրությունը արմատապես բարեփոխել, սակայն հնարավոր է որոշակի փոփոխություններ կատարել:
«Ես չեմ ձգտում լուծել մեր սերնդի բոլոր խնդիրները: Մենք կլուծենք մի մասը, իսկ ապագա սերունդները թող իրենց խնդիրները լուծեն», - մի շարք իսպանական հեռուստաալիքների հետ հարցազրույցում ասել է վարչապետը:
Որպես օրինակ, թե ինչ փոփոխություններ կարող են կատարվել, նա նշել է առողջապահության, սեռերի հավասարության, շրջակա միջավայրի, էվթանազիային վերաբերող հարցերը. «Մենք չպետք է սահմանադրություն ստեղծենք, ինչպես առաջ էր: Սակայն մենք պետք է որոշակի ճշգրտումներ կատարենք, քանի որ նյութերը հնանում են. 2018 թվականին Իսպանիան նույնը չէ, ինչ 1978 թվականին էր»:





























