Դեկտեմբերի 11-ին եւ 14-ին քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն «Քաղաքական իմաստների տրանսֆորմացիան ժամանակակից զանգվածային լրատվամիջոցների համակարգում» թեմայով այս տարվա իր ավարտական դասախոսությունները կկարդա ՄԳԻՄՕ-ում եւ ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։

Կուրսի շարունակությունը, որ նախատեսված է ՄԳԻՄՕ-ի մագիստրոսների եւ Դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման ու համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների համար, ծրագրված է 2019թ․ փետրվարին։

«Քաղաքական իմաստների տրանսֆորմացիան ժամանակակից զանգվածային լրատվամիջոցների համակարգում» հատուկ կուրսը կազմված է չորս մասից։ Սողոմոնյանը դրանում խոսում է ժամանակակից աշխարհում կոմունիկացիոն համակարգերի տրանսֆորմացիայի մասին, ներկայացնում է անցյալ 10 տարիների ընթացքում քաղաքական բանավեճի կարեւոր բնութագրերի փոփոխությունները, պատմում է ժամանակակից մարդու սոցիալական գործողություններում «նմանակելու» գործոնի ավելացման մասին։