Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը ներկայացված է Ինտելեկտուալ գրականության Non fiction մոսկովյան միջազգային տոնավաճառում։ «Վեստի»-ի թողարկման ժամանակ ասվել է, որ «չճանաչված Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահը, ով 10 տարի ղեկավարել է Հայաստանը, ոչ թե գրել, այլ ավելի շուտ հուշերից, փաստաթղթերից եւ լուսանկարներից բանաքաղ է արել։ Քոչարյանը պատմել է ամենաբարդ տարածաշրջաններից մեկի պատմությունը»։

Հրատարակչական խմբի մարքեթինգի գծով տնօրեն Իրինա Անտոնովայի խոսքերով՝ այս գիրքը բավական անկեղծ է։ «Այստեղ կարելի է գտնել նյութեր, որոնք չես գտնի համացանցում եւ ԶԼՄ-ներում։ Ավելին, բավական շատ ժամանակ է անցել, ինչը թույլ կտա գնահատել, թե որքանով են այն ժամանակվա որոշումները ազդել այն իրավիճակի վրա, որ դուք այսօր տեսնում եք»,- նշել է նա։