ԱՄՆ-ը չի կարող զրոյացնել իրանական նավթի արտահանումը, սակայն եթե դա տեղի ունենա, ապա Պարսից ծոցից նավթ չի արտահանվի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ տեղեկացնում է Tasnim-ը։

«ԱՄՆ-ը պետք է իմանա, որ մենք վաճառում եւ վաճառելու ենք մեր նավթը, եւ ինքը չի կարող արգելափակել Իրանի նավթի արտահանումը»,- ասել է Ռոհանին։

Նշելով, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է խափանել աշխարհի հետ Թեհրանի հարաբերությունները՝ Ռոհանին ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի կարող Իրանը առանձնացնել տարածաշրջանի երկրներից, որոնց հետ Իսլամական Պետությունը դարեր շարունակ սերտ կապերի մեջ է եղել։