«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-24։00 մասնակիորեն դադարեցվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Ս/Սարահարթ թաղամասի, Օձուն, Ծաթեր, Արեւածագ, Այգեհատ, Հագվի, Աքորի գյուղերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։