Տրանսպորտային վճարները չպետք է ավելացվեն։ Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, որոնցից մեկը էլեկտրական ավտոբուսների մեջ ներդրումներն են։ Այս մասին այսօր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը, ով գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը։

Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ այսօր արտադրվում են էլեկտրական ավտոբուսներ, որոնց արժեքը մոտ 90 000 դոլար է։

«Դրանք ի վիճակի են փոխադրել մեծ թվով մարդկանց, եւ կարող են արագ իրենց գինը հանել»,- պարզաբանել է Ծառուկյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ այս հարցում կարեւոր է մասնագետների աշխատանքը, որը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է լուծել Երեւանում հասարակական տրանսպորտի խնդիրը։