Եգիպտական դատարանը «Մուսուլման եղբայրներ»-ի ղեկավար Մուհամմեդ Բադիին եւ նրա տեղակալ Հայրաթ Շաթերին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ տեղեկացնում է Reuters-ը։

Խմբավորման եւս չորս անդամներ են արժանացել նույն պատժին։

Դատապարտյալներն այդ վճիռը վերջին անգամ կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

Պետական մեղադրողը նույնպես կարող է բողոքարկել արդարացման վճիռը կամ ցմահ ազատազրկման վճիռ, որ երկու մեղադրյալների հանդեպ մահապատժի փոխարեն կայացրել է դատարանը։