Հետխորհրդային երկրները նոր դեղամիջոցների տարբեր փորձարկումների անցկացման հարմար հարթակ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի գիտության եւ կրթության հանձնաժողովի առաջին փոխնախագահ, վաստակավոր բժիշկ, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։

Նրա խոսքերով՝ հարցը երկու կողմ ունի։ Առաջին՝ դեղագործական ընկերությունները, հասկանալի պատճառներով, հանդես են գալիս պատվաստման դեմ, օրինակ՝ գրիպի։ Որպես հակազդեցություն, նրանք այս կամ այն դեղամիջոցի վարկաբեկման քարոզչություն են իրականացնում։

Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ հետխորհրդային երկրները նոր դեղամիջոցների տարբեր փորձարկումների անցկացման հարմար հարթակ են։ Այստեղ առողջապահությունը շատ զարգացած է, բուժաշխատողները որակյալ են։ Նոր դեղամիջոցների լայն փորձարկում անցկացնելն այստեղ հարմար է։ Այս դեպքում շատ կարեւոր գործոն է նոր դեղամիջոցները շուկա թողնելու ազգային համակարգը՝ հիշեցրեց Օնիշչենկոն։