Եգիպտոսի իշխանությունները հետաքննություն են սկսել եգիպտական բուրգի գագաթին մերկ զույգի լուսանկարի առնչությամբ։ Հնությունների նախարարը հայտարարել է, որ գլխավոր դատախազը մտադիր է հետաքննություն սկսել դանիացի լուսանկարիչ Անդրեաս Հվիդի հրապարակած տեսանյութի առնչությամբ, որում մի տղամարդ ու մի կին բարձրանում են եգիպտական բուրգի գագաթին, հայտնում է CNN-ը։  

Տեսանյութը, որն ամենայն հավանականությամբ ջնջվել է, տեւում էր երեք րոպե եւ ավարտվում էր գրկվող մերկ տղամարդու եւ կնոջ լուսանկարով։ 

Հնությունների նախարարությունը հայտարարել է, որ այն հանրային բարոյականության խախտում է, հայտնում է NBC News-ը։ Եգիպտոսում արգելված է բարձրանալ բուրգի վրա։

Բացի այդ, հնությունների նախկին նախարարն էլ կարծիք է հայտնել, որ տեսանյութը ֆոտոշոփի միջոցով է ստացվել։