Ժամը 01։40-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 20,06 տոկոսը (623 ընտրական տեղամաս, Երեւանից դեռ տվյալներ չկան)։
Ըստ այդմ՝ 70,05 տոկոսով (177235 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 8,57 տոկոսով (21692 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի ցուցանիշները անընդհատ նվազում են։
Երրորդում տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 6,36 տոկոսով (16101 ձայն)։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 4,67 տոկոսով (11809 ձայն) չորրորդ հորիզոնականում է։
Հինգերորդ հորիզոնականն է շարունակում զբաղեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների արդեն 4,18 տոկոսով (10581 ձայն)։
Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Մենք» դաշինք՝ 2,18 տոկոս (5509),
«Սասնա ծռեր»՝ 1,55 տոկոս (3922),
«Օրինաց երկիր»՝ 1,03 տոկոս (2606),
«Քաղաքացու որոշում»՝ 0,62 տոկոս (1565),
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 0,46 տոկոս (1158),
«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (836)։



























