Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ:  Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայոթւյունը։

Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև հանձնարարականներ՝ տոնական օրերին աշխատանքները պատշաճ կազմակերպելու վերաբերյալ․ քաղաքապետը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները:

Հանձնարարվել է նաև հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: