BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Արգավանդի ճանապարհահատվածում բախվել է երկաթե ճաղավանդակներին, տապալել մի քանի ճաղավանդակներ, այնուհետև էլեկտրասյունն ու հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա․ հայտնում է Shamshyan.com-ը։  Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ին։

Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

BMW-ի՝ երկաթե ճաղավանդակներին բախվելու հետևանքով մի քանի ճաղավանդակներ շպրտվել ու վնասել են հարևանությամբ գտնվող կահույքի խանութի ապակիները, ինչպես նաև՝ այդ պահին ընթացող Nissan March մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: