Ստրասբուրգի կենտրոնում կրակոցների հետեւանքով մեկ մարդ սպանվել է, եւս վեցը վիրավոր են՝ հայտնում է BBC-ն։ Հրաձիգը թաքնվում է։

Ականատես Պետեր Ֆրիցը լրատվամիջոցին պատմել է, որ կրակոցներ է լսել եւ կամրջի վրա վիրավոր մարդու է գտել։ Ինքը փորձել է օգնել նրան, բայց տղամարդը մահացել է։

Չհաստատված տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, 9-ը վիրավոր են։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հաստատել է, որ «լուրջ միջադեպ է տեղի ունեցել» եւ քաղաքացիներին հորդորել է փողոց դուրս չգալ։

Անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել են տարածքը, կանգնեցրել տրամվայները։

Տեղացի լրագրող Բրունո Պուսարը Թվիթերում գրել է, որ իր փողոցում տասնյակ կրակոցներ են հնչել։ Սկզբում մեկ-երկու, այնուհետեւ ինքը կրակահերթ է լսել։