Ոստիկանությունը նույնականացրել է հրաձիգին, ով կրակ է բացել ստրասբուրգի կենտրոնում։ Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ նախկինում նա հայտնի է եղել ոստիկանությանը՝ տեղեկացնում է Independent-ը։ Վերջին տվյալներով կա մեկ զոհ, 10 մարդ վիրավոր է։

France Info-ն հայտնել է, որ հրաձիգն օգտագործել է ինքնաձիգ եւ դանակ։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հաստատել է, որ «լուրջ միջադեպ է տեղի ունեցել» եւ քաղաքացիներին հորդորել է փողոց դուրս չգալ։

Անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել են տարածքը, կանգնեցրել տրամվայները։

Տեղացի լրագրող Բրունո Պուսարը Թվիթերում գրել է, որ իր փողոցում տասնյակ կրակոցներ են հնչել։ Սկզբում մեկ-երկու, այնուհետեւ ինքը կրակահերթ է լսել։