Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գերագույն դատարանը Huawei-ի հիմնադրի դստերը եւ ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է ընդունել, գրում է Bloomberg-ը:

Գրավի գումարը կազմել է 10 մլն կանադական դոլար (7,5 մլն դոլար), գրում է  Bloomberg-ը:

Դատարվորը պահանջել է գրավի մեծ մասը կանխիկ վճարել:

Դատարանի որոշմամբ  Մեն Վանչժոուն պետք է Վանկուվերում իր ամուսնու տանը հսկողության տակ  գտնվի մինչեւ հաջորդ դատական նիստը՝ 2019-ի փետրվարի 6-ը, երբ նրա հնարավոր արտահանձման մասին հարցը կլուծվի: Վանչժոուն դատարանին նաեւ պետք է առնվազն 5 երաշխավոր ներկայացնի:

Huawei-ի հիմնադրի դուստրը, որն ընկերությունում զբաղեցնում է ֆինանսական տնօրենի եւ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, դեկտեմբերի 1-ին Վանկուվերում ԱՄՆ կողմից տրված կարգադրագրի հիման վրա ձերբակալվել էր:

ԱՄՆ-ն նրան կասկածում է Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների խախտման մեջ, հայտարարելով, որ Huawei-ը թաքցրել է իր գործնական կապերը Skycom ընկերության հետ, որը Իրանում բիզնես ունի: Վանչժոուն իր մեղքը չի ընդունում: