Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում  Ստրասբուրգում մայր տաճարի տարածքում, որտեղ տեղական բնակիչը նախօրեին կրակ էր բացել Սուրբ Ծննդյան տոնավաճառում, հաղորդում է RT-ն `հղում անելով LCI- ին:

Մանրամասները չեն նշվում:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչը երկրի կենտրոնում՝ ամանորյա տոնավաճառում սկսել էր կրակել մարդկանց վրա:

Հարձակման արդյունքում երեք մարդ է մահացել, եւս 12-ը վիրավորվել են: Իրավապահ մարմինները փնտրում են հարձակվողին: