Կենտուկիում 33-ամյա Էմանուել Ֆլաթերը սպանել է իր 3-ամյա զարմուհի Ժոզեֆինա Միա Բուլուբենչիին:
Ժոզեֆինայի բղավոցը լսելով՝ նրա հայրը՝ Բենջամին Բուլուբենչին, շտապել է մանկական սենյակ եւ տեսել, որ երեխայի կոկորդը կտրված է, հայտնում է USA.one-ը: Սպանողը դանակով հարձակվել է նաեւ փեսայի վրա՝ նրան վիրավորելով: Հայտնի է, որ այս սահմռկեցուցիչ իրադարձության վկաներն են եղել ընտանիքի մյուս 4 երեխաները:
Շրջանի շերիֆ Քլինթոն Ջիմ Գաֆին այն «ամենասարսափելի հանցագործությունն է անվանել, որն իր աշխատանքի վերջին 15 տարում տեսել է»: Ոստիկանությունում դժվարանում են ասել, թե Ֆլաթերն ինչ դրդապատճառներ է ունեցել դա կատարելու համար, բայց ասում են, որ նա, նախնական տեղեկություններով, թմրանյութերի ազդեցության տակ չի եղել:
Կալանավորվածի եղբայրը WLEX-TV-ին հայտնել է, որ նա մի քանի տարի տառապում էր հոգեկան խանգարմամբ, սակայն «մինչ այս երբեք բռնության չի դիմել»: Տղամարդը հավելել է, որ եղբայրը «հրեշ չէ»:
Էմանուել Ֆլաթերին առաջադրվել է 1-ին աստիճանի սպանության մեղադրանք, նա գտնվում է բանտում, որտեղից մինչեւ դատը կարող է ազատվել 500 հազար դոլար գրավով: Եթե տղամարդուն մեղսունակ ճանաչեն, նրան մահապատիժ է սպառնում:





























