Ավելի քան 200 կին բրազիլացի ծեր հեքիմին սպիրիտական սեանսի ժամանակ սեռական բռնության մեջ է մեղադրել, գրում է Globo-ն:
Գոյաս նահանգի ոստիկանություն են դիմել պայծառատես Ժոան դի Ֆարիայի հաճախորդները, որը հայտնի է ոչ միայն երկրում, այլեւ նրա սահմաններից դուրս եւ ինքն իրեն անվանում է Աստծո դեսպան:
Տուժողների խոսքով՝ սպիրիտական սեանսների ժամանակ հեքիմն իրենց առանձին սենյակ էր տանում, որտեղ անառակաբարո գործողություններ էր կատարում:
Առաջին դիմումը ներկայացրել է Նիդերլանդների քաղաքացին, որը Հարավային Ամերիկա էր եկել հատուկ մոգի հետ հանդիպելու համար:
Դատախազությունը միջնորդել է հեքիմին կալանավորելու համար: Վերջինս չի ընդունում իր մեղքը:





























