ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում ոստիկանները եւ հրշեջները փրկել են տղամարդու, որը խցանվել էր ռեստորանի խողովակի մեջ, հայտնում է San Francisco Chronicle պարբերականը:

Ալամիդա շրջանի ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ տեղացիները օգնության բղավոցներ են լսել, որոնք գալիս էին չինական խոհանոցի ռեստորանից:

San Francisco Chronicle պարբերականը նշում է, որ նա մինչեւ փրկվելը խողովակի մեջ է անցկացրել է 2 օր: Պարբերականը նաեւ հայտնում է, որ տղամարդը, հավանաբար,  մտադրվել էր ռեստորանը կողոպտել: Ոստիկանությունն, իր հերթին, հայտարարել է որ այս պահին քննություն է կատարվում, տեղեկությունները, թե երիտասարդը ցանկանում էր գողություն կատարել, չեն հաստատվել: