Նյու Յորքում մի քանի ընկերությունների ընդգրկած հրդեհի հետեւանքով վիրավորվել է 7 հրշեջ եւ 5 քաղաքացի, փոխանցում է Associated Press-ը:

Հրդեհի հետեւանքով մասնակի փլուզվել են նաեւ տանիքները:

Հրշեջ անվտանգության ծառայությունից հայտնում են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Կրակը բռնկվել է տեղական ժամանակով գիշերը 2:15-ին Քվինս պուրակի վրա գտնվող շենքի ռեստորաններից մեկում: Կրակը սրընթաց տարածվել է՝ ընդգրկելով հարակից գրասենյակները: Հրդեհի հետեւանքով տուժել են վեց ընկերություններ:

Հրշեջ անվտանգության ծառայությունից փոխանցում են, որ մոտ 200 հրշեջներ եւ ԱԻ աշխատակիցներ փորձում են հրդեհը տեղայնացնել եւ թույլ չտալ ավելի տարածվել:

Տեղի ունեցածի փաստով քննություն է կատարվում: