Թուրքիայի իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը Սիրիա ներխուժելու Թուրքիայի նախագահի հայտարարության հետ կապված գրառում է կատարել։

Մարգար Եսայանը Twitter–ում գրել է. «Թուրքիայի համբերությունը սպառվել է։ YPG/PKK–ի հարցով ԱՄՆ–ի վերաբերմունքը հիասթափեցնող է եւ նման ձեւով չպետք է շարունակվի։  Արեն լցված Անկարան, որոշել է «ինքն իր որովայնը բացի»։  Թուրքիայի համբերությունը սպառվել է»։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան գործողություն է սկսելու Սիրիայում Եփրատից արեւելք քուրդ զինյալների դեմ։