Մարոկկոյի իշխանությունները հետաքննում են Նորվեգիայից եւ Դանիայից ժամանած երկու զբոսաշրջիկների սպանությունը, որոնց մարմինները հայտնաբերվել են Էմլիլ գյուղի մոտ գտնվող Բարձր Ատլասի լեռներում, հաղորդում է RT–ն՝ վկայակոչելով AFP–ն։

Ինչպես նշվել է երկրի Ներքին գործերի նախարարությունում, Մարաքեշում ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող զբոսաշրջիկը։ Ներկայում ընթանում են հանցագործությանը այլ հնարավոր մասնակիցների որոնման աշխատանքները:

Գործակալության տվյալներով, Էմլիլ գյուղը հայտնի է որպես Տուբկալ լեռ արշավների եւ վերելքի համար ուղեկետ: Նշվում է, որ կանանց մարմինների վրա հայտնաբերվել են կտրող–ծակող վնասվածքներ: Ներկա պահին  տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: