ԱՄՆ Պետդեպի բոլոր աշխատակիցները 24 ժամվա ընթացքում կտարհանվեն Սիրիայից։ Այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հաստատել է զորքերը Սիրիայից հանելու տեղեկատվությունը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային։

Պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է «Իսլամական պետության» դեմ վերջին գործողության ավարտից հետո Սիրիայից հանել իր զինված ուժերը, որը կտեւի 60-100 օր։

Որոշումը կայացվել է ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Թրամփի եւ Էրդողանի հեռախոսազրույցից հետո։