Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն իրեն մի երկու օր առաջ տեղեկացրել էին ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին։
Haaretz-ը նշում է, որ Նեթանյահուն հավելել է, թե Իսրայելը ուշադիր հետեւելու է ամերիկյան զորքերի դուրսբերման գրաֆիկին եւ Իսրայելի համար այդ քայլի հետեւանքներին։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանորդ Դենի Դանոնը անհանգստություն է հայտնել ամերիկյան գործողությունների կապակցությամբ։ ՄԱԿ ԱԽ նիստում դիվանագետն ասել է, որ թեեւ Իսրայելը հարգում է իր դաշնակցի որոշումը, սակայն ունի Սիրիայում իրավիճակի հետ կապված իր մտավախությունները։





























