Պենտագոն․ ԱՄՆ-ը սկսել է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել Սիրիայից այն բանից հետո, երբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ազատագրեց այնտեղ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ եղած տարածքները։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Դանա Ուայթի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կոալիցիան ազատագրել է ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքները, սակայն ԻՊ-ի դեմ պայքարն ավարտված չէ։ Մենք սկսել ենք Սիրիայից ամերիկյան զինծառայողներին տուն վերադարձնելու գործընթացը, քանի որ անցնում ենք մեր արշավի հաջորդ փուլին»,- նշել է նա՝ հավելելով, որ անվտանգության պահանջներից ելնելով՝ մանրամասներ չի հրապարակում։





























