ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ  Բուշ ավագը գաղտնի օգնել է Տիմոտի անունով ֆիլիպինցի տղային, հաղորդում է Gazeta-ն `վկայակոչելով CNN-ին:

Ըստ ալիքի, նա կեղծանուն է օգտագործել: Ինչպես նշվում է, Բուշը միջոցները  փոխանցել է նրա կրթության, արտադասարանային գործունեության եւ սննդի համար:

Բացի դրանից նա տղային անանուն նամակներ է գրել:

«Ես ուզում եմ նամակագրության քո ընկերը լինեմ: Ես ծեր մարդ եմ, 77 տարեկան եմ, բայց սիրում եմ երեխաներին: Եվ թեեւ մենք դեռ չենք հանդիպել, ես զգում եմ, որ արդեն սիրում եմ քեզ: Ես ապրում եմ Տեխասում եւ երբեմն գրելու եմ քեզ: Հաջողություն», —CNN-ը ներկայացնում է նամակի տեքստերից մեկը:

Նշվում է, որ Ջորջ Բուշը երեխային հովանավորելու մասին որոշել էր այն ժամանակ, երբ նա այցելել էր Վաշինգթոնում Սուրբ Ծննդյան համերգին: