Ալբանիայի խորհրդարանում սուր բանավեճի ժամանակ ընդդիմությունը հինգշաբթի ձվեր է նետել Ալբանիայի վարչապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության ղեկավար Էդի Ռաումի վրա, հաղորդում է Albanian Daily News-ը:
Տիրանայում եւ երկրի խոշոր քաղաքներում դեկտեմբերի սկզբից ուսանողների զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Ալբանիայի կառավարությունը դեկտեմբերի 6-ին ուսանողների զանգվածային բողոքի ակցիաներից հետո համաձայնել էր չեղարկել ձախողված քնությունների համար դրամահավաքը, բայց նրանք մի շարք պահանջներ են ներկայացրել, որոնց թվում են վճարովի կրթության վճարի կիսով չափ նվազեցումը, պետության կողմից ուսանողների գիտական հետազոտությունների աջակցումը, բուհերում նյութա-կենցաղային պայմանների բարելավումը, կրթության համար բյուջեի ծախսերի ավելացումը: Հազաարավոր ուսանողներ ամեն օր փակում են ԿԳՆ-ին հարակից կենտրոնական փողոցները եւ հանրահավաքներ անում, վարչապետը փորձում է նրանց հետ բանակցել:
«Փորձելով ընդդիմադիր պատգամավորների հետ բանավիճել, վարչապետը հայտնել է, որ ավելի լավ է ինքը նրանց թողնի միմյանց հետ խոսեն, քանի որ սբաղված է ուսանողների հետ բանակցություններով: Նրա այս հայտարարությունը ընդդիմության դժգոհությունն է առաջացրել եւ Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էնդրի Խասան սկսել է վարչապետի վրա ձվեր նետել, իսկ հետո դիմադրել պահակախմբին, որը նրան դահլիճից դուրս է հանել», - գրել է հրատարակությունը:
Դեպքի պատճառով նիստն ընդհատվել է:





























