ՆԱՍԱ-ն գերաստղի լուսանկար է տրամադրել, որը հիշեցնում է պսակ վառ լույսերի մեջ, տեղեկացնում է «Մոյա պլանետան»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Աստղապսակը 200 անգամ ավելի մեծ է եւ 15000 անգամ ավելի պայծառ Արեւից։

Այն կազմված է փոշուց, որն իր լույսն ստանում է RS Puppis գերաստղից։ Երկրից մինչեւ գերաստղ հեռավորությունը 6500 լուսային տարի է։ RS Puppis գերաստղը պատկանում է ցեֆեիդների դասին։ Ցեֆեիդները առկայծող աստղեր են լուսարձակման որոշակի շրջանով։ Ամենաճանաչված ցեֆեիդը Բեւեռաստղն է։