Համաշխարհային ճանաչում ունեցող վրացի երգահան Գիա Կանչելին Անտվերպենում (Բելգիա) հիվանդանոց է տեղափոխվել: Մաեստրոյի ծանր վիճակի մասին սոցիալական ցանցում գրել է նրա ընկերը՝ երաժիշտ եւ կլարնետիստ Յուլիան Միլկիսը:
«Ես բոլոր մարդկանց խնդրում եմ ի սրտե աղոթել Գիա Կանչելիի համար: Նա հիվանդանոցում է՝ փորձելով կառչել կյանքից, եթե մենք բոլորս աղոթենք եւ ուղարկենք մեր սերը, էներգիան եւ պարզապես բարի ցանկությունները… Ով գիտի», - գրում է Յուլիանը:
Վրացական լրատվամիջոցների համաձայն՝ վերջերս երգահանի առողջությունը վատացել է եւ նա մի քանի անգամ հիվանդանոց է տեղափոխվել:
Լեգենդար վրացի երգահան Գիա Կանչելին բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնք հնչել են շատ ֆիլմերում: Անսահման տաղանդավոր երգահանը տասնյակ միջազգային մրցանակների դափնեկիր է:



























