Քանի որ աշխարում այսօր աշխարհաքաղաքական խառնաշփոթ է եւ մեր աչքերի առջեւ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀԱՊԿ-ն: Այս մասին «ՀԱՊԿ-ի մարտահրավերները, սպառնալիքները եւ իրավաբանական տեսանկյունից զարգացումը» թեմայով անցկացված կլոր եղանի ժամանակ ասաց Դեմոկրատռական կուսակլցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ տվյալ կազմակերպությունում երաշխիքները պետք է լուրջ լինեն, իսկ անդամ պետությունների միջեւ հարկավոր է գործընկերային հարաբերություններ ձեւավորել:
«Ցավոք, մենք այսօր տեսնում ենք ճիշտ հակառակը: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ, կազմակերպության կանոնադրությամբ ամեն ինչ նախատեսված չէր եւ պայմանագրի պարտավորություններում ամեն ինչ նախատեսված չէր: Դրա համար ես կարծում եմ, որ հաշվի առնելով կատարվածը, հարկավոր է փոփոխություններ կատարել», - ասաց Սարգսյանը:
Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշ հարցերով միմյանց հետ ավելի ակտիվ եւ սերտորեն են շփվում, հատկապես, եթե դա բխում է նրանց շահերից: Նա ներկայացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի ու Ղազախստանի հետ Բելառուսի հետ փոխգործակցության օրինակը:
Սակայն, ինչպես նշեց Սարգսյանը, որպես կանոն, այդպիսի համագործակցությունը ոչ թե ռազմական, այլ տնտեսական բնույթ է կրում, ընդգծելով, որ փոխգործակցությունը սերտորեն կապված է ԵՏՄ հետագա զարգացման հետ:
«Եվ այս առումով, այդ երկրների շահերը բախվում են: Բելառուսն այժմ Ռուսաստանից մեծ արտոնություններ է պահանջում: Ղազախստանը ձգտում է միավորել իր քաղաքականությունը», - ասաց Սարգսյանը` հավելելով, որ նախկին հարաբերությունների վերանայման ակնհայտ անհրաժեշտություն կա:
Սարգսյանը նաեւ նշեց, որ Հայաստանը չի զգում այն աջակցությունը, որն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, քանի որ տվյալ կազմակերպության անդամները իրենց շահերն են հետապնդում եւ գործում են բացառապես հիմնվելով դրանց վրա:





























