ՀԱՊԿ շրջանակներում գիտական հետազոտությունները պետք է անդադար լինեն: Այս մասին «ՀԱՊԿ-ի մարտահրավերները, սպառնալիքները եւ իրավաբանական տեսանկյունից զարգացումը» թեմայով անցկացված կլոր եղանի ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է բոլոր ուղղություններով տարածաշրջանային անվտանգության համատեղ քաղաքականության մշակման համար:

«Սա եւ քաղաքական անվտանգություն եւ տնտեսական անվտանգություն է: Հետեւաբար, ես կարծում եմ, անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից փորձագիտական համայնքին ներգրավել, որոնք ավելի տեղեկացված են, եւ այդ տեսանկյունից նման պլատֆորմի ստեղծումը միայն օգուտ կբերի մեր երկրներին եւ ամբողջ կազմակերպությանը», - պարզաբանեց Մանասերյանը:

Իր հերթին Երեւանում ՀԱՊԿ Ակադեմիայի հետազոտությունների գծով պրոռեկտոր Սերգեյ Խատունովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում, փաստորեն, գիտական մոտեցումների ու նորարարությունների ակտիվ կիրառում չկա, ինչը  խոչընդոտում է կազմակերպության զարգացմանը եւ նվազեցնում է դրա արդյունավետությունը: