Ճապոնիայում 2018թ․ գրանցվել է բնակչության ամենամեծ բնական կրճատումը

Ինչպես հայտնում է CNN-ը, այս տարի Ճապոնիայում գրանցվել է ծնելիության ցածր մակարդակ, քանի որ երեխաների ենթադրյալ թիվը 2018թ․ կրճատվել է՝ հասնելով՝ 921 000 մարդու, որն ամենացածր ցուցանիշն է 1899-ից ի վեր։

Գնահատականներով՝ նորածինների թիվը 2017 թվականից կրճատվել է 25 000-ով, եւ այդ ցուցանիշն արդեն երրորդ տարին է՝ 1 միլիոնից պակաս է։

2018թ․ մահացությունը եւս ռեկորդային է հետպատերազմյան ժամանակներից սկսած՝ 1,369 միլիոն մարդ, ընդ որում բնակչության բնական կրճատումը կազմում է 448 000, որը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։