Մերձավոր Արեւելքին վերաբերող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ պլանը կներառի Պաղեստինյան պետությունը՝ հայտարարել է Իսրայելի կրթության նախարար Նաֆթալի Բեննետը՝ հայտնում է Bloomberg-ը։

Թրամփը Պաղեստինյան պետությանն իր աջակցության վերաբերյալ խառը ազդանշաններ է ուղարկում։ Իր նախագահության սկզբում նա առաջ էր քաշել «մեկ պետության հիման վրա հակամարտությունը լուծելու» գաղափարը, որի դեմ հանդես են գալիս ե՛ւ իսրայելցիները, ե՛ւ պաղեստինցիները։

Նեթանյահուն անցյալում սատարում էր Պաղեստինյան պետությանը, սակայն այժմ ասում է, որ հարցն այն է, թե ինչպես է որոշվում պետականությունը՝ հաստատելով, որ պաղեստինցիները պետք է ինքնակառավարման հնարավորություն ունենան, բայց Իսրայելը պետք է անվտանգության ընդհանուր վերահսկողություն սահմանի Արեւմտյան ափին։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծման կողմնակից է։

Բեննետի խոսքերով՝ Թրամփի խաղաղ պլանը, որն ինչպես սպասվում է, կներկայացվի մոտակա ամիսներին, նախատեսում է Պաղեստինյան պետության ստեղծումը՝ «որոշակի պայմաններով»։