Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է միայնակ Սիրիայում ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, սակայն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ կոալիցիոն գործընկերների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք բոլորի հետ կհամագործակցենք ԻՊ դեմ պայքարում բայցի ահաբեկչական խմբավորումներից: Ես խոսում եմ ոչ թե սիրիական ռեժիմի, այլ Ռուսաստանի, Իրանի, կոալիցիոն գործընկերների մասին: Բայց Թուրքիան միայնակ էլ կարող է Սիրիայում ոչնչացնել ԻՊ-ին», - NTV-ն մեջբերում է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ Անկարան եւ Վաշինգթոնը պայմանավորվել են մինչեւ ամերիկյան զորքերի դուրս բերումը  Սիրիայի Մանբիջի ճանապարհային քարտեզի իրականացման ավարտի մասին: