Արմավիրի մարզի Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, Ակնալիճ գյուղի մոտ փետրվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել ճանապարհային պատահար, որի հետեւանքով տուժածներին փրկարարական օգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկրար վարչության փրկարար ջոկատը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են «ԳԱԶ 24-10» մակնիշի 68 ՌՏ 863 պետհամարանիշով եւ «ՎԱԶ 21112» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 25-ամյա Վալերի Տոնոյանի, 25-ամյա Կ. Համզյանի եւ «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայից 50-ամյա Մ. Մարգարյանի դիակները, ինչպես նաեւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 25-ամյա Ա. Մարտիրոսյանը եւ 44-ամյա Արթուր Միրոյանը, որոնք տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը բժիշկներ կողմից գնահատվել է կայուն ծանր:





























