Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի: Մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երեւանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը:
Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի մայրաքաղաքի անշարժ գույքի եւ ստորգետնյա ու վերգետնյա հաղորդակցուղիների մասին ունենալ ամբողջական տեղեկատվական համակարգ: Այս կերպ աշխատանքը գերատեսչությունների եւ կենսապահովման ոլորտի կառույցների համար առավել թափանցիկ, արդյունավետ եւ մատչելի կդառնա:





























