Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում», Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունների շարք է որոտացել: Ինչպես հաղորդում է ТАСС–ը՝ վկայակոչելով Shafaaq news լրատվական պորտալին, ականանետային ռումբերից մի քանիսը պայթել են ամերիկյան դիվանագիտական առաքելության մոտ:
Ինչպես կառակարական թաղամասում աշխատող պաշտոնյաներն են թերթին հայտնել, դեսպանատան պահակախմբերը, ի պատասխան հարձակումների, նախազգուշական կրակոցներ են արձակել: Ամերիկյան դիվանագիտական առաքելության պաշտոնական մեկնաբանությունը դեռեւս չի հնչել:
Ավելի վաղ որոշ արաբական հեռուստաընկերություններ հաղորդել էին հզոր պայթյունի մասին, որը որոտացել էր Բաղդադի շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրաք այցից հետո, որտեղ նա հանդիպել է ամերիկյան զինծառայողների հետ: Իր ելույթում նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքերը հանել արաբական երկրից, իսկ Իրաքը կարող է դառնալ Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունների համար հենակետ: Բաղդադում հաստատել են, որ գիտեին ամերիկյան առաջնորդի սպասվող այցի մասին, սակայն Իրաքի ղեկավարության հետ պաշտոնական հանդիպումներ չեն եղել:





























