Սեքս ծառայությունները բրիտանացի ուսանողների շրջանում գումար վաստակելու ամենատարածված միջոցն են դարձել։ Համաձայն Save the Student պորտալի հետազոտության՝ անցնող տարի ամեն 10 ուսանողից 1-ից ավելին օգտագործել է իր մարմինը սեքս ծառայությունների միջոցով գումար վաստակելու համար, ինչպես նաեւ վիրտուալ սեքսի եւ, այսպես կոչված, Sugar daddying–ի համար, երբ երիտասարդ աղջիկները փող են վաստակում տարեց տղամարդկանց հետ հանդիպման համար։
Տվյալները ցույց են տալիս, որ Sugar daddying–ը ավելի ու ավելի հանրահայտ է դառնում։ Նախորդ տարի SeekingArrangement պորտալում, որը մասնագիտացված է նմանատիպ հանդիպումների գործում, հայտնվել են համալսարանների ուսանողուհիների հարյուրավոր բաժանորդագրություններ։
Ուսանողներն ու փորձագետներն համալսարաններին մեղադրում են այդ խնդիրը անտեսելու մեջ, չնայած աճում են ուսման համար վճարելու նպատակով սեքս ծառայություններ մատուցող երիտասարդների թիվը։





























