Նախկին առաջին տիկին Միշել Օբաման ճանաչվել է այն կինը, որով այս տարի ամենաշատն են հիացել ամերիկացիները։ Դրանով իսկ նա 17 տարում առաջին անգամ Gallup-ի կողմից անցկացված հարցումների արդյունքում կազմված ցուցակի առաջին տողից հեռացրել է Հիլարի Քլինթոնին։
Ամերիկացիների 15 տոկոսը Միշելին հիշատակել է որպես իր հուշագրության գովազդի համար երկրում շրջող կնոջ՝ տեղեկացնում է CNN-ը։
Ցուցակի երկրորդ տեղում Օփրա Ուինֆրին է, այնուհետեւ՝ Հիլարի Քլինթոնը, որին հետեւում է առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Gallup-ը նշում է, որ Քլինթոնը 27 անգամ եղել է առաջին տասնյակում, եւ 22 անգամ ճանաչվել է ամենահարգված կինը։
Առաջին տասնյակում հայտնված կանանցից են Ելիզավետա թագուհին, Անգելա Մերկելը , Ռուտ Բադեր Գինզբուրգը, Նիկի Հեյլին եւ Նենսի Փելոսին։




























