Փոքր եւ միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչները պատրաստ չեն 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրմանը։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նշենք որ ՊԵԿ–ն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ 2019թ. հունվարի 1-ից պարտադիր կլինի նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը:
Ըստ տնտեսագետի՝ տարիներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման ժամկետները տարեվերջում հետաձգվել են, բացի այդ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը լրացուցիչ ծախս է անկախ նրանից այդ գումարը տարաժամկետ է վճարվում, թե միանվագ (160 000 ՀՀ դրամ):
Սուրեն Պարսյանի խոսքով՝ մեծ ցանկանության դեպքում էլ գործնականում հնարավոր չէ արագ ձեռք բերել նոր սերունդի ՀԴՄ-ներ:
«ՊԵԿ-ը պետք է հաշվի առնի առկա իրողությունները եւ նախկին գործելաոճը եւ հետաձգի նոր սերունդի ՀԴՄ-ների տեղադրումը»,–ասաց նա։
Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է





























