ԱՄՆ-ն ակտիվացնում է գերձայնային հարձակողական եւ պաշտպանական սպառազնիությունների ոլորտի հետազոտությունները՝ ի պատասխան Ռուսաստանում գերձայնային պլանավորող մարտական բլոկով հրթիռային համակարգի փորձարկմանը, հաղորդում է  «Ամերիկայի ձանը»:

«Թեեւ ԱՄՆ-ն գերձայնային համակարգերի հետազոտությունների ոլորտում երկար տարիներ առաջատար էր, մենք նախընտրեցինք այդ գիտելիքները չօգտագործել զենքերի ստեղծման համար, – ասել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը չորեքշաբթի հետեւում էր նոր «Ավանգարդ» համալիրի փորձարկմանը, ասել է, որ այն տասնամյակներ ընդառաջ ռուսական անվտանգության երաշխիք կդառնա: