Սաուդյան Արաբիայի նոր ԱԳՆ նախարարը հերքում է, որ սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը համաշխարհային հանրության հետ Էր Ռիյադի հարաբերություններում ճգնաժամի առաջացման պատճառ  է դարձել, եւ իր նախորդի պաշտոնն իջեցրել էին այդ պատճառով։

«Ջամալ Խաշոգջիի հարցը շատ է հուզել բոլորիս»,–հայտարարել է Իբրահիմ ալ-Ասսաֆը AFP-ին տված հարցազրույցում` արտաքին գործերի նախարար նշանակվելուց մեկ օր անց:

 «Սակայն, ընդհանուր առմամբ, մենք չենք զգում ճգնաժամ, մենք փոխակերպում ենք ապրում»,-ավելացրել է նա՝ նկատի ունենալով թագաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալմանի կողմից իրականացված սոցիալական եւ տնտեսական բարեփոխումները:

Իբրահիմ ալ-Ասսաֆը՝ նախկին ֆինանսների նախարարը, որը անցյալ տարի ձերբակալվել էր թագաժառանգ արքայազնի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավի շրջանակներում, փոխարինեց Ադել Ալ Ջուբեյրային արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ թագավոր Սալմանի կողմից իրականացված լայնամասշտաբ կառավարական վերադասավորությունների արդյունքում:

Ջուբեյրը, որը փորձում էր պաշտպանել կառավարությանը միջազգային մակարդակով, Խոշագջիի սպանությունից հետո, արտաքին գործերի գծով պետքարտուղարն էր, ինչը գնահատվեց որպես պաշտոնից իջեցում։

«Դա ճշմարտությունից հեռու է»,-ասել է Ասսաֆը.–«Ադելը ներկայացնում էր Սաուդյան Արաբիան եւ կշարունակի ներկայացնել Սաուդյան Արաբիային աշխարհում: Մենք լրացնում ենք միմյանց»: