ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր ամանորյա ծրագրերը եւ հետաձգել Ֆլորիդա ուղեւորությունը։ Սա կապված է կառավարության մասնակի փակման հետ, ինչը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նոր տարում։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվանին հայտարարել է, որ նախագահը «բոլոր հանգստյան օրերին եւ Սուրբ ծննդին» Վաշինգտոնում էր եւ այնտեղ էլ կմնա մինչեւ Նոր տարի։

Թրամփը հրաժարվել է Ֆլորիդայում իր մասնավոր «Մար-ա-Լագո» ակումբ այցելությունից։ Այստեղ է նա սովորաբար անցկացնում տոներն ու ձմեռային արձակուրդները։