Ճապոնական վիդեոհոսթինգային կայքը հայտարարել է իբրև թե պարանորմալ ունակություններով օժտված տիկնիկների սենյակից առցանց հեռարձակման մասին, հայտնում է «Լենտան»։
Պորտալը ներկայացրել է այդ իրադարձության գլխավոր հերոսուհիներին և պատմել է նրանց պատմությունը։ Տիկնիկներից մեկը՝ Կիկու Հիմեն պատրաստվել է ավանդական ճապոնական իչամացու ոճով և կարող է բարձր ձայներ արձակել։ Մյուս տիկնիկի՝ Կոշիի մեջ, իբրև թե գտնվել է չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսի գրվածքներից հատվածներ։
Մանկական Չարմի տիկնիկը, հեղինակների խոսքով, ստիպում է լույսերին թարթել շենքերի ներսում։ Շոուի չորրորդ մասնակիցը՝ Միյուկի տիկնիկը կարող է փոխել դեմքի արտահայտությունը, պնդում են պրոդյուսերները։
Տեսահեռարձակման ժամանակ կարելի կլինի նաև հետևել Կուբի յոթնյակին։ Սա յոթ մանեկեններից բաղկացած հավաքածու է, որոնք կարողանում են իրենց ռունգերից տարբեր իրեր դուրս նետել։
Ամեն տիկնիկ առանձին սենյակում կլինի։ Հեղինակները նշում են, որ շոուի մեկնարկին կարող են նաև այլ մասնակիցներ հայտնվել։ Տիկնիկներին կարելի կլինի հետևել 5,5 օր կամ 132 ժամ։ Հեռարձակումը 2 մասով կիրականացվի՝ առաջին փուլը՝ հունվարի 1-3-ին, երկրորդը՝ հունվարի 4-6-ը։





























