Բրազիլիայում գիտնականները հայտնաբերել են մոլորակի ամենահազվագյուտ թռչուններից մեկին՝ հայտնում է Science Alert-ը։

Կայքի տվյալներով՝ խոսքը տոպակոլո շտրեզեմաննայի (Merulaxis stresemanni) մասին է։ Այն առանձնանում է երգելու յուրօրինակությամբ։ Նշվում է, որ աշխարհում այդ թռչունի մի քանի օրինակ է մնացել։

Ընդ որում, տոպակոլո շտրեզեմաննան առաջին անգամ նկատվել է 1830-ական թվականներին։