Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որեւէ ծրագիր գոյություն չունի, իսկ ինտեգրման փուլերը հստակ նկարագրված են Միութենական պայմանագրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Դեկտեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե «խորը ինտեգրման» անվան տակ Ռուսաստանն ուզում է իր կազմի մեջ ներառել Բելառուսին։